Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրում է․ «Էս հրեշտակն էսօր լքեց մեզ, հավերժական լույսերի մեջ մնաս։ Ամիսներ առաջ բոլորիդ օգնությամբ կարողացանք հավաքել Անուշիկի լյարդի փոխպատվաստման համար անհրաժեշտ գումարը, և երեխան դեկտեմբերին պետք է վիրահատվեր, սակայն դոնորի առողջական խնդիրներով պայմանավորված վիրահատությունը ցավոք հետաձգվեց:
Վերջին շրջանում երեխան արդեն առողջական անկայուն ու ծանր վիճակում էր, բժիշկներն արեցին հնարավոր ու անհնար ամեն ինչ, սակայն երեխային փրկել ցավոք չհաջողվեց: Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին, աննկարագրելի մեծ ցավ է:
Հ.Գ. Տարիների փորձառությունը որքան էլ մեծ լինի, երևի երբեք էլ չկարողանամ ամբողջովին համակերպվել այս կորուստների հետ, առողջացած ամեն երեխայի հետ ինչ-որ կենսական մասնիկ ստանում ես, ամեն մահվան ժամանակ՝ տալիս:
Հ.Գ.1 Վիրահատության համար հավաքված գումարը երեխայի ծնողների համաձայնությամբ ու ձեր թույլտվությամբ կուղղենք առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների համար արժեքավոր որևէ ծրագիր իրականացնելուն՝ ի հիշատակ մեր լուսավոր Անուշիկի»: