Ցավալի․ դպրոցում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 24 աշակերտ է մահացել․ մանրամասներ

Հրդեհի լայնածավալ դեպք է գրանցվել Աֆրիկայի Նիգերիա նահանգի դպրոցներից մեկում։ Քանի որ դպրոցը գտնվել է երկրի Մարադի կոչվող ամենից աղքատ թաղամասերից մեկում և եղել է ծղոտից, այն շատ արագ տարածվել է, ինչի պատճառով էլ մի շարք կրտսեր դպրոցականների հայտնվել են կրակե թակարդի մեջ։

Այս դեպքը ցավալի կերպով քսանչորս աշակերտների մահվան պատճառ է դարձել, իսկ ավելի քան ութսուն աշակերտներ էլ լրջորեն տուժել են ու հայտնվել հիվանդանոցում՝ ստանալով տարբեր աստիճանների այրվածքներ։

Հրդեհը հիմնականում սկսվել ու տարածվել է դպրոցի մուտքի մոտ, ինչն էլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծել դպրոցի շենքն անվնաս լքելու համար։ Լրջորեն վնասվել են դպրոցի երեք շենքերը։

Նշենք, որ այդ դպրոցում ավելի քան ութ հարյուր աշակերտներ են սովորում, որոնց մի մասը՝ նախակրթարանում։ Հավելենք նաև, որ այս երկրում հաճախադեպ են դպրոցական շինություններում բռնկված հրդեհները, որոնք ողբերգական ելքեր են ունենում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!