Ցավալի․ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է տաղանդավոր գրողը

Գրողների միությունն այսօր ափսոսանքով տեղեկացրել է, որ կյանքից հեռացել է մեր ժամանակի տաղանդավոր գրողներից մեկը՝ Արմեն Շեկոյանը, ով մարտ ամսին էր բոլորել վաթսունութ տարին։

Արմեն Շեկոյանը Երևանից է, եղել է Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի սան։ Մասնակցել է Գորկու անվան ինստիտուտի գրական դասընթացներին Մոսկվայում։ Հրատարակել է հեղինակային մի քանի արժեքավոր գրքեր։

Ա․ Շեկոյանն աշխատել է թերթերի ու ամսագրերի հրատարակչություններում, Բժշկական համալսարանում, եղել է Հովհ․ Թումանյանի տուն-թանգարանի ղեկավարը։ «Նաիրի» հրատարակչությունում ստանձնել է գլխավոր խմբագրի պաշտոնը։

Ա․ Շեկայնի ստեղծագործությունները ժամանակակից գրական դաշտում էական նորություն բերեցին։ Նա ստեղծագործում էր արձակ ու չափածո ժանրում՝ երկու ժանրերում էլ պահպանելով գրողական ինքնատիպությունն ու յուրօրինակությունը։

Շեկոյանի գործերը բազմիցս թարգմանվել են տարբեր լեզուներով։ Նա հաճախ է արժանացել մրցանակների ու պատվոգրերի։ Ա․ Շեկոյանի ստեղծագործություններին բնորոշ է պարոդիան, ծաղրանմանակումը։ Նա յուրօրինակ ոճով էր ներկայացնում իրեն շրջապատող միջավայրն ու մարդ-անհատին։

Понравилась статья? Поделиться с друзьями: