Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել արցախյան տարածաշրջանում գտնվող Մարտակերտ բնակավայրում։ Ադրբեջանական դիրքերից արդբեջանցի դիպnւկաhարը կրшկել է մարտակերտցի մի տրակտորիստի։
Հիսունհինգամյա տրակտորիստն այդ պահին իր արտում վար անելիս է եղել։ Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ դեպքը եղել է այսօր ժամը 13։15-ի մոտերքում։ Հանգամանքները ճշգրտվում են, իսկ տեղում հետաքննություն է իրականցվում։
Արցախցի լրագրող Բելլա Լալայանն իր սոցհարթակում առաջիններից է, որ հայտնել է այս ցավալի դեպքի մասին՝ տեղեկացնելով, որ տրակտորիստն այդ ժամանակ իր նռան այգում վար անելիս է եղել՝ նախապատրաստվելով ձմռանը։ Նա, ցավոք սրտի, տեղում մահացել է։
Նա այս իրողության վրա է հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը։ Հայտնի է, որ տրակտորիստի անունն Արամ Տեփնանց է եղել։ Տեղում աշխատանքներ են իրականացնում նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչները։
Այս մտահոգիչ դեպքի առիթով պատկան մարմինները խոստանում են ավելի մանրամասներոն տեղեկություն հայտնել հանրային շրջանակներին։