«Ցանկությունները չե՞ն իրականանում, իսկ երազանքները չե՞ն կատարվում․․․» Ելենա Բորիսենկոն ուշագրավ կերպարում

Հանրահայտ և ինքնատիպ դերասանուհի Ելենա Բորիսենկոն վերջերս ոճային նկատելի փոփոխությամբ է ներկայացել։ Նա փոխել է վարսերի երանգն ու կտրվածքը։ Ելենայի ոճային նոր փոփոխությունը նրան նոր կերպար է հաղորդել։

Ելենան, այնուամենայնիվ, պահում է իր կերպարի խորհրդավորությունը։ Նա նոր լուսանկար է տեղադրել, որտեղ ինքը սպիտակ մազային ծածկույթ ունեցող շքեղ շան հետ է։ Դերասանուհին լուսանկարը մեկնաբանել է համաշխարհային հայտնի ստեղծագործող Վադիմ Զելանդի ստեղծագործություններից մեկի տողերով։

Ելենան մեջբերել է Զելանդի «Առավոտյան աստղերի խշշոցը» ստեղծագործությունից հետևյալ տողերը․ «Ցանկությունները չե՞ն իրականանում, իսկ երազանքները չեն կատարվում: Չե՞ք հոգնել մայրամուտին հասնել ձգտելուց:

Ելքը ամենևին էլ այնտեղ չէ, որտեղ դուք փնտրում եք դրան։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ճանապարհը, որը կարող է տանել նրան դեպի իսկական երջանկություն: Բայց ինչպե՞ս կարելի է գտնել այն»,- իր մեջբերումն ավարտել է ինքնատիպ արտիստուհի Ելենա Բորիսենկոն։

Понравилась статья? Поделиться с друзьями: