Րոպեներ առաջ Սանկտ Պետերբուրգից Հայաստան է վերադարձել 230 քաղաքացի

Հիանալի լուր ենք ստանում «Զվարթնոց» օդանավակայանից․ չարտերային չվերթով հայրենիք է վերադարձել 230 քաղաքացի։ «Уральские авиалинии»-ին պատկանող ինքնաթիռը, որի համար ամբողջովին վճարել են ռուսաստանաբնակ հայ բարերարները, Սանկտ Պետերբուրգից բերեց հայերին, որոնք կորոնավիրուսյան ախտի այս ծանր օրերին խնդիրների էին բախվել օտարության մեջ։ Ուղևորների համար հայրենիք ժամանումն անվճար է եղել։

Բացի այդ, ռուսաստանյան կողմը Հայաստանին աջակցություն է ուղարկել՝ կորոնավիրուսային ախտը որոշող թեստեր, քիմռեագենտային նյութեր և այլ բժշկական ապրանքներ։ Այդ ամենը նույնպես ժամանել է այդ ինքնաթիռով։

Բոլոր քաղաքացիները, որոնք ժամանել են այսօր, 14 օր մեկուսացման մեջ կլինեն՝ կորոնավիրուսյան ախտ ունենալու դեպքում վարակումը կանխելու համար։ Չպետք է մոռանալ՝ մարդը կարող է ախտանիշներ չունենալ, բայց վարակ կրել իր մեջ։

Նա այդպես էլ չի հիվանդանա՝ ուժեղ իմունային համակարգի շնորհիվ, բայց կվարակի թույլ իմունային համակարգով մարդկանց, որոնց համար այս նորատիպ ախտը կարող է մահաբեր լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!