Այս պատմությանը դժվար է հավատալ։ Ուայլի Սիմփսոնը 28 տարեկան էր, երբ նա իմացավ, որ սպասում է երեխայի:
Կեսարյան հատումից 9 ամիս անց տղա է լույս աշխարհ եկել։ Քաշը 3150 գր.։
Այս լուրը ցնցեց ոչ միայն շրջապատին, այլ նաև իրենց։
Տրանսգենդերը այն մարդն է, ում չի բավարարում իր սեռը։ Այսինքն, տրանսգենդեր տղամարդը դա կին է, որը միշտ ցանկացել է տղամարդ դառնալ:
Ինչպես Ուայլի Սիմփսոնի դեպքում։ Նա արդեն կատարել էր գրեթե բոլոր վիրահատությունները՝ կրծքագեղձի վիրահատություն, հորմոնալ թերապիա, մորուք… Բայց վերջին քայլը մի սեռից մյուսը լրիվ անցնելու համար ամերիկացին այդպես էլ չի արել։ Դա է պատճառը, որ նա կարողացել է հղիանալ (իր ամուսին Ստեֆանից).
«Ամեն օր չէ, որ ինչ-որ մեկը տեսնում է, թե ինչպես է ճանապարհին գնում հղի տղամարդ։ Ես դաժան ու կոպիտ մեկնաբանություններ եմ ստացել։ Ինձ ասում էին, որ ես երբեք տղամարդ չեմ լինի, քանի որ տղամարդիկ երեխաներ չեն կրում»։
Ուայլին երբեք չի կասկածել, որ ճիշտ է վարվում։ Սակայն հղիության պատճառով ստիպված է եղել դադարեցնել հորմոնալ թերապիան։ Եւ նա հայտնվել է բացարձակապես կանացի զգացմունքների իշխանության տակ:
Այժմ զույգը վայելում է իր չնախատեսված հայրությունը։ Ապագայում նրանք ցանկանում են ընդլայնել իրենց ընտանիքը, բայց արդեն այլ ձեւերով: