Տրամպի խորհրդականն զանգահարել է Փաշինյանին այսօր։ Ռոբերտ Օբրայենին վարչապետը ասել է, որ անտեսվում են բոլոր նորմերն ու ջանքերը ու խախտվում են պայմանավորվածությունները։ Կրկին խոսվել է Թուրքիայի մասին ու նրա ներարռվածությունը։
Օբրայենն էլ իր կողմից կրկին նշել է, որ կարևոր է երրորդ ուժ չխառնվի այս կոնֆլիկտին, իսկ ԱՄՆ ակտիվորեն պետք է գործողություններ ծավալի հարցը վերջնական խաղաղ դիրքորոշման բերելու համար։ Իհարկե, դեռևս անարդյունավետ են բոլոր կոչերն ու դատապարտումները, քանզի սրացման ցանկությունը մեծանում է Թուրքադրբեջանա տանդեմի մոտ, որովհետև իրենց համար արդեն ալիբի է դառնում մուսուլմանական երկրներին «վիրավորելու» պահը, որը սկսում են քիչ քիչ շահարկել ի օգուտ իրենց։
Էստեղ զգուշավորություն է պետք, քանզի նույն մուսուլմանական երկրներում մենք ունենք բարեկամներ և իրենք թուրքաադրբեջանական դիրքորոշումներին չեն աջակցում։
Սակայն բոլորս էլ հասկանում ենք, թե որքան զգայուն են մուսուլմանները կրոնի նկատմամբ ու թեման այդ հրահրիչ կարող է լինել։