Սիրված երաժիշտ Հայկոյի խիստ անժամանակ մահվան հանգամանքից խորապես ազդվել են շատերը։ Շատերն իրենց հույզերն արտահայտում են համացանցային հարթակներում, իսկ ոմանք էլ գերադասում են լուռ սգալ։
Շպռոտը բավականին բարկացած ուղիղ եթեր է մտել՝ դիմելով իրեն քննադատողներին և ուղղություն ցույց տվողներին։ Դատելով Շպռոտի խոսքերից՝ կարելի է հասկանալ, որ որոշ օգտատերեր նրան նկատողություն են արել Հայկոյի մահը կարճաժամկետ սգալու համար։
Իրեն նման նկատողություն արած օգտատերերին դիմելով՝ Շպռոտը նրանց սուտի սգվոր է անվանում և հորդրում իրեն ուղղություն ցույց տալու փոխարեն սեփական երեխաներին ուղղություն ցույց տալ և նրանցով զբաղվել։
Երգչուհին բարկացած խնդրում է նաև, որ իր մահվան դեպքում իր մահը ոչ ոք չսգա, քանի որ ինքը բոլորովին այլ պատկերացումներ ունի մահվան մասին։ Նա գտնում է, որ մահանալով մարդիկ միանում են Աստծուն, և չնայած մենք ֆիզիկապես հեռացածներին կարոտում ենք, բայց դա սգալու պատճառ չէ։