Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հասմիկ Խոջյանն ամուսնացել է։ Դերասանուհին անչափ ակտիվ է ինսթագրամյան հարթակում և հետևորդների հետ սիրով կիսվում է իր կյանքում տեղ գտած հետաքրքրական և կարևոր իրադարձությւոններով։
Նշենք, որ նորապսակները մեղրամիսը վայելել են Շրի Լանկայում։ Նրանք մեղրամսից վերադարձել են օրերս։ Հասմիկը հասցրել է կիսվել իր տպավորություններով և հայտնել, որ անմոռանալ հանգիստ է ունեցել և այդ օրերը երբեք չի մոռանա։
Դերասանուհին այժմ ապրում է ընտանեկան ջերմ մթնոլորտում և շարունակում պահպանել համացանցային ակտիվությունը։ Այս անգամ նա ցույց է տվել, թե ինչպիսի սեղան է պատրաստել հյուրերի համար։
Եվ այսպես, Հասմիկը հայտնել է հետևորդներին, որ սնկով ուտեստ է պատրաստել և խոստացել է առաջիկայում ներկայացնել նաև ուտեստների բաղադրատոմսը։
Հասմիկը ցույց է տվել պատրաստի սեղանը և ներկայացրել իր պատրաստած տապակած կանաչին, աղցանը և տարատեսակ նախուտեստները։
Հայտնել է, որ մաքրել է տունը, պատրաստել իրեն և հյուրասիրությունը։ Տեսանյութը՝ կից։