Լևոն Մանուկյանը Մանուկյան ընտանիքի միակ որդին էր։ Լևոնն շուրջ մեկ տարի և ութ ամիս էր ծառայում, երբ սկսվեց արցախյան վերջին պատերազմը։ Լևոնի մայրը՝ Նելլին, իր մեջ ուժ գտնելով՝ նորից մայրանալու որոշում է կայացնում։
Ճակատագիրը նրա համար նոր փորձություն էր նախապատրաստել։ Տիկին Նելլին շուտով իմանում է, որ միանգամից երկու բալիկի է սպասում, սակայն հիվանդանում է քովիդով։ Հիվանդանոցում տիկին Նելլիին շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ։
Լույս աշխարհ են գալիս որդեկորույս մոր երկու զավակները՝ երկուսն էլ աղջիկ։ Ցավոք, երեխաներից մեկն ապրում է ընդամենը քսանչորս ժամ։
Մյուս բալիկը, բարեբախտաբար, բժիշկների ջանքերի շնորհիվ ավելի քան հիսուն օր հետո մայրիկի հետ դուրս է գրվում հիվանդանոցում։ Լևոնի ծնողների համար փոքրիկը սփոփիչ մեծ ուժ է։
Տիկին Նելիի անցած դժվարին փորձությունների ամբողջական պատմությանը կարող եք ծանոթանալ՝ դիտելով վարը կցված տեսանյութը այս պատմության մասին։