Խոհանոցում բազմազանություն է պետք և այն մի վայր է, սրտեղ կարելի է ստեղծագործել ու շարունակ ստեղծել ու հանդես գալ նորովի։ Ցանկանում ենք ներկայացնել մի բաղադրատոմս, որն իսկական հրաշք է։
Հետևելով մեզ՝ կարող եք պատրաստել տնական, անչափ համեղ կոնֆետներ, որոնք բերանում ուղղակի հալվում են։ Այս բաղադրատոմսը պատկանում է Shalunts fitcorner-ին։ Դրանք փորձելուց հետո խանութից գնվածներն այլևս չեք ցանկանա ուտել։
Իսկ պտարաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Նուշ — 200 գ
Արմավ — 16-20 հ․
Գետնանուշի կարագ — 4-5 ճ/գ
Կակաո — 4 ճ/գ
Ինչպես նկատեցիք մեզ հարկավոր են ընդամենը մի քանի բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ կլինի բլենդերով մարացնել, միախառնել և ձեռքերի օգնությամբ ստանալ փոքրիկ գնդիկներ, որոնք կարելի է նաև այսպես ուտել։ Առաջարկում ենք այս գնդիկները պատել կոկոսի քերուկով կամ պատել կակաոյով։
Այսչափ բաղադրիչներից դուք կստանաք 12-15 կոֆետ, որոնք կարող եք վայելել սուրճով կամ թեյով։ Պատրաստման բարի ընթացք ու վայելում ենք մաղթում։