Գոռ Հակոբյանը բացի նրանից, որ յուրատեսակ ոճ ունի երգարվեստում, նաև հրաշալի դերեր է կերտում։ Գոռին հասարակությունը սիրում է և որպես դերասան, և՛ երգիչ։
Նա նաև իդելական ընտանիքի օրինակ է։ Դերասանի ընտանիքում մեծանում են երեք որդիներ, որոնք մեկը մյուսից հրաշք են։
Գոռը հաճախ է հանրայանացնում նրանց մասնակցությամբ կադրեր և պատմում որդիների մասին։ Փոքր որդին երկու տարեկան է և հրապարակումներում գերակշռում է հենց նրա լուսանկարները։
Սակայն այս անգամ ռեփերը հանրայնացրել է լուսանկար, որտեղ ինքը երեք որդիների հետ համատեղ է։ Ըտանիքն այս օրերին հանգստի է մեկնել։ Լուսանկարին կից նա գրել է․ «Տղեքով»։ Մեկնաբանություններում ակտիվություն են ցուցաբերել Գոռի հետևորդները։
Նրանք հիացել են ընտանիքով և նշել, որ Գոռը հիանալի հայրիկ է և երիտասարդները պետք է նման ընտանիքներից օրինակ վերցնեն։
Օգտատերերը հատկապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ մեր օրերում քիչ երիտասարդներ են, որ նախընտրում են բազմազավակ ընտանիք ունենալ։