Ռուբեն Մաթևոսյանը ուղերձ է հղել կապված այս իրավիճակի մասին։ ԿԳՍՄ-ն շարք է սկսել, որտեղ մտավորականները իրենց ուղերձներն են հղում։ Դրան միացել է նաև Ռուբեն Մաթևոսյանը։
Մաթևոսյանը ասում է, որ կարևոր է արիությունը ու արիության գիտակցումը։ Կարևոր է թույլ չտալ առաջխաղացումը հակառակորդի։ Իր խոսքը հավելել է «Տղերք, հայրենիքը Ձեր կարիքը ունի»։
Ռ․ Մաթևոսյանը ծնվել է 1941ին հունվարի 12ին։
Ավարտել է կենսերվատորիան։ Եղել է Մերանգուլյանի անվան անսամբլի մենակատար։ Հետո դարձել է գործիքների անսամբլի մենակատար ու գեղ․ ղեկավար։ 1986ից դասավանդում է ջազային քոլեջում ու կոնսերվատորիայում։ Ռ․ Մաթևոսյանի կատարումները մշտապես եղել են մաքուր ու ամեն նոտա հնչել է հայեցի և առանց օտար մելիզմների։
Նա արժանացել է Շերամի երգերի լավագույն կատարող մրցանակի դեռևս 1961ին ու մինչ հիմա էլ նրա կատարումները ուսուցանող ու ոգեշնչող են։ Ռ․ Մաթևոսյանը իր օրինակով մշտապես եղել է իսկական հայեցի կերպար։