Ֆեյսբուքի օգտատերերից մեկը հենց ֆեյսբուքի տիրույթում հրապարակել է մի տեսանյութ, որն ըստ էության ահազանգ էր այն մասին, որ ինչ-որ անծանոթ կնոջ կողմից իր երեխային և նրա ընկերներին բաժանվել էին խայտառակ բովանդակությամբ , սրբապղծություն տարածող գրքեր:
Օգտատիրոջ անչափահաս երեխան 9 տարեկան է, ուստի բարձրացված հարցն ու տարածված տեսանյութն արժանացան համապատասխան մարմինների նաև պատգամավորների ուշադրությանը: Շուտով սրբապղծություն տարածող գրքի մասին տեսանյութ տարածող անձն ու իր անչափահաս երեխան հրավիրվեցին Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Բաժնում տեղի ունեցած զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ թե տվել են , այլ նա է այն գտել, երեխան մատնացույց է արել նաև այն խոտածածկ վայրը, որտեղից էլ գտել է գիրքը: Ոստիկանության Արաբկիր բաժնում վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր:
Այդ ամենի մասին իր ֆեսբուքյան էջում իր գրառմամբ տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը :