«Տխրում եմ, որ իմ 6 երեխաները ստիպված են երկար սպասել մայրիկին»․ Եվա Ռիվաս

Եվա Ռիվասը հայ երգարվեստում հայտնվեց հանկարծակի և գրավեց շատերի ուշադրությունը։ Նա շատ կարճ ժամանակամիջոցում կարողացավ մեծ հայտնիությոն ձեռք բերել։

Նա հրաշալի ձայնային տվյալներ ունի և կարողացավ արժանվույնս ներկայացնել Հայստանը եվրոպական մեծ բեմում։ Այժմ, սակայն, Եվային հազվադեպ կարելի է տեսնել համերգային միջոցառումներին, փոխարենը երգչուհին չափազանց մեծ ակտիվություն ունի ինսթագրամյան հարթակում։

Նա օրերս արխիվային լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքը երեխայի հետ է։ Նա հիշել է, որ ժամանակին այդ նկարին կից գրել էր, որ ամուսնություն իր համար չէ։

Բայց ահա տարիներ անց նա հայտնում է, որ շատ է ցանկանում ամուսնանալ և երեխաներ ունենալ և որքան էլ զարմանալի է՝ երգչուհին երազում է վեց երեխաների մասին՝ հինգ տղա և վերջում մեկ դուստր։ Եվա Ռիվասը գրել է․ «Ինձ մոտ վաղ հասակից է արթնացել մայրական բնազդը, բայց հիմա դա ինձ տանջում է։ Տխրում եմ, որ իմ 6 երեխաները ստիպված են այդքան երկար սպասել մայրիկի հետ հանդիպմանը»։

Բացի վերենշյալ հրապարաումը, երգչուհին հաճախ է խոսում այն մասն, որ ուղղակի տենչում է ընտանիքի մասին։ Եվ նա ուղղակի երազում է ընտանեկան ջերմ մթնոլորտի, շատ երեխաների մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: