Տիգրան Արզաքանցյանը բավական ակտիվ է համացանցում և նրան՝ կնոջ հետ միասին շատ հաճախ կարելի է տեսնել ուղիղ եթերներում ինչպես քաղաքական հարցեր քննարկելիս և տեսակետներ հայտնելիս, այնպես էլ իրենց ընտանեկան առօրյայից։
Ինչպես հայտնի է, վերջերս Արզաքանցյանը միացել է Ալյանս կուսակցությանը և իր քաղաքական գործունեությունը ծավալում է այդ կուսակցության շրջանակներում։ Ալյանս կուսակցության ղեկավարը Տիգրան Ուրիխանյանն է։
Արզաքանցյանը հաճախ է ցույց տալիս, թե ինչպես է անցկացնում կիրակիները կնոջ հետ։ Այս անգամ քաղաքական գործիչը հանրայնացրել է տեսանյութ, որտեղ կինը հայերեն ողջույն է հղում, ապա հարցադրումներ կատարում ամուսնուն։
Հարցերը քաղաքական բնույթի են։ Բացի հայերեն ողջույնից, Տիգրան Արզաքանցյանի կինը խոսակցության ընթաղքում մի քանի անգամ օգտագործում է հայերեն բառեր, որն էլ շարժել է քաղաքական գործչի հետևորդների հետաքրքրությունը։
Նրանք ակտիվ մմեկնաբանել են տեսանյութը և նշել, որ հայերեն լեզուն շատ լավ է ստացվում տիկնոջ մոտ։ Տեսանյութը՝ կից։