Հանրահայտ ու սիրված Արամ Ասատրյանի երեք որդիներից մեկը, ինչպես հայտնի է, երիտասարդ տարիքում է մահացել։ Նրա մահվան պատճառների մասին բազում լեգենդանման պատմություններ են հյուսվել այս ընթացքում՝ թունավորումից մինչև uպանություն։
Սեդրակի եղբայրը՝ Տիգրանը, առաջին անգամ հանրային տիրույթում խոսել է Սեդրակի մահվան պատճառի մասին՝ հերքելով բոլոր հորինված լուրերը։
Տիգրանը, ով Սեդրակի հետ երկվորյակ է եղել ու շատ կապված, Սեդրակի մահվան օրը ֆիզիկական մեծ ցավ է զգացել ձախ ուսի հատվածում։
Նա կողքին նստած մայրիկին պատմել է իր ցավի մասին։ Դրանից հետո Ամերիկայից զանգ են ստացել։ Սեդրակի ընկերն է եղել, ով հայտնել է ցավալի մի լուրի մասին։ Պարզվել է, որ Ամերիկայում գտնվող Սեդրակը վթարի է ենթարկվել։
Տիգրանն ասում է, որ Սեդրակը ղեկին մեքենա վարելիս քնել է, ինչ պատճառով էլ դեպքը տեղի է ունեցել։ Նրա մեքենայում է եղել նաև նրա ընկերներից մեկը, ով նույնպես քնած է եղել հետևի նստատեղին։
Ընկերն այդ ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն մի քանի ամիս անց նա էլ է մահացել, քանի որ վախեցել ու սթրես է տարել։