Հայտնի Ասատրյան ընտանիքը ոչ միայն հայտնի է իր երաժիշտներով, այլ նաև բազմանդամ, համերաշխ ընտանեկան միջավայրով։ Արտաշն ու Տիգրանը բազմանդամ ընտանիքների հայրեր են, որոնց զավակները արդեն բավականին մեծ են։
Վերջերս Հայաստանում դստերը նշանել է Արտաշ Ասատրյանը, իսկ երեկ որդուն է նշանել Տիգրանը։ Նրա տղայի՝ կրտսեր Արամի Ասատրյանի նշանադրությունը ընտանիքը կազմակերպել է իր բնակության վայրում՝ Ամերիկայում։
Արամն իր կյանքը կապել է Լիլիթի հետ։ Տիգրանը որդու նշանադրության մասին հանրությանը տեղեկացրել է ինստագրամի միջոցով՝ տեղադրելով օրվա լուսանկարային կադրերից մի քանիսը։
Նշենք, որ ընտանիքը առանձնահատուկ ոճով ու ձևաչափերով է նշում Արամ Ասատրյանի անվանակից թոռան հետ կապված բոլոր տոնական արարողությունները։ Նախորդ տարի Տիգրանը մեծ շուքով նշել էր Արամի ծննդյան տարեդարձը։
Արամի նշանադրության արարողությունը շատ շքեղ ու ճոխ է կազմակերպված եղել։ Նշենք, որ Ասատրյաններն իրենց զավակներին փորձում են տալ որակյալ երաժշտական կրթություն