Տիգրան Ասատրյանի երգը նվիրված թոռնիկին, ում անունը Լյուսի է։ Տիգրանի աղջիկը մի տարի առաջ ունեցավ Լյուսիին։ Լյուսին Տիգրանի առաջին թոռնուհին է ու երգի մեջ Տիգրանը արտահայտում է իր էմոցիաները պապիկ դառնալուց հետո։
Հոլովակը նվիրել են Լյուսիի ծննդյան օրը, իսկ հոլովակի կադրերը մեկ տարվա ընթացքում Լյուսիի նկարներն են։ Տեսահոլովակում նաև բոլոր բարեկամները կան։ Տիգրանը միշտ նվիրում է անվանական երգեր իր հարազատներին, հետևաբար Լյուսիին, իր առաջին թոռնուհուն չէր կարող չնվիրել։
Տիգրան Ասատրյանը ծնվել է 1975ին՝ Էջմիածնում։ 2000ին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 2003ին առաջին անգամ երգել է։ Տիգրանը ունի երեք երեխա՝ երկու տղա մեկ աղջիկ։ 2016ին Դոլբի-ում տեղի է ունեցել Տիգրանի համերգը մեծ։ Տիգրանի եղբայրը՝ Արտաշեսը ևս երգիչ է։ Տիգրանի հոլովակները դիտումներով մշտապես միլիոնը անցնում են։
Նրա սինգլները ևս տարածվում են ու ոչ միայն մեզ մոտ ու ԱՄՆ-ում, նաև ԱՊՀ-ում է Տիգրանը պոպուլյար։ Ունի դուետ Գ․ Ավետիսյանի հետ։