Տիգրան Ասատրյանը ակտիվությամբ շարուանակում է իր երաժշտական գործունեությունը։ Ինչպես հայտնի է, երգիչն այժմ հաստատված է Ամերիկայում և ընտանիքի հետ այնտեղ է ապրում։ Երգիչն ունի գեղեցիկ, ավանդական հայկական ընտանիք։,
Տիգրան Ասատրյանը վերջերս խիստ մտահոգ է հայրենիքում ստեղծված իրավիճակով, ուստի ամեն ինչ անում է՝ իր հնարավորության սահմաններում երկրին ու հայրենակիցներին օգնելու համար։
Միաժամանակ նա զբաղվում է ակտիվ մասնագիտական գործունեությամբ։ Երգիչը նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Քեզ համար»։ Երգը ոճային առումով շատ չի տարբերվում Տիգրան Ասատրյանի նախկինում ներկայացրած գործերից։
Այն բավականին ռիթմիկ ու ռոմանտիկ երգ է։ Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Լևոն Աբրահամյանն է։ Երգը ներկայացվում է թեմատիկ համապատասխան տեսանյութի զուգակցությամբ։ Տեսահոլովակի վրա աշխատել են Նարբե Խոդավերդին ու Կոժի Զադորին։
Տեսահոլովակում որպես դերասան հանդես է գալիս հենց երգիչը։ Տիգրան Ասատրյանի ներկայացրած նոր գործը կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։