Տիգրան Ասատրյանին շատ հազվադեպ կարելիէ տեսնել ուրիշ երգիչների հետ համագործակցելիս։ Նա մշտապես կարելի է տեսնել անհատական նախագծեր, երգեր ներկայացնելիս։
Նույնը կարելի է ասել Արկադի Դումիկյանի մասին։ Այս երկու անհատները միացել ու նոր երգի պրեմիերա են ներկայացրել։
Ստեղծագործության վերնագիրն է «Հոպ, հոպ, Ջիվանի»։ Երգը սիրո, սիրելիի գովք է իրենից ներկայացնում, որը մեղեդային, գեղեցիկ ստեղծագործություն է։
Նրանք, ովքեր քաջ ծանոթ են 50-ականների երգարվեստին, միանգամից կհիշեն այս ստեղծագործությունը։
Արկադի Դումիկյանը և Տիգրան Ասատրյանը միասին փորձել են վերակենդանացնել և վերադարձնել հենց 50-60 -ականներին շատ հայտնի «Հոպ, հոպ, Ջիվանի» ավանդական երգը, որն ի սկզբանե կատարում էին տարբեր հայ արտիստներ:
Երգի տեսահոլովակը, որի հեղինակն Արմեն Միրզոյանն է, ունի որոշակի հումորային ենթատեքստ։ Նկատենք, որ վերջին տարիներին խիստ պոպուլյար են հումորային սցենարով տեսահոլովակների ստեղծումը, ինչը ընդունվում է հանրության կողմից։
Տիգրանի և Արկադիի ինքնատիպ կատարումը կարող եք վայելել կիցված նյութի մեջ։