Տիգրան Ասատրյանը որդու նշանդրեքից ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Տիգրան Ասատրյանի որդին օրերս պաշտոնապես նշանադրվել է, ինչի առիթով էլ կազմակերպվել է շատ շքեղ ու գեղեցիկ նշանադրության արարողություն։ Արարողությանը ներկա են եղել նշանադրվող զույգերի՝ Արամի ու Լիլիթի ընտանիքի անդամները, հարազատները, մտերիմներն ու ընկերները։

Տիգրան Ասատրյանը նախ լուսանկարներ է տեղադրել, ապա մի փոքրիկ տեսանյութով է կիսվել, որտեղ երևում է, թե ինչպես է նշանադրության խնջույքի ժամանակ երգում Արման Ասատրյանը։

Արման Ասատրյանը հենց ռեստորոնաի բեմից երգում է «Ունեմ, չունեմ, քեզ ունեմ» վերնագրով գեղեցիկ ստեղծագործություն։ Արմանը երգը նվիրում է այդ օրվա հերոսներին՝ նշանադրվող զույգին։

Տիգրան Ասատրյանը, տեղադրելով իրենց ընտանեկան գեղեցիկ առիթի մի հատվածը ներկայացնող ուշագրավ տեսանյութը, ակնարկել է, որ այդ երգի ամբողջական տարբերակը շուտով ներկայացվելու է իրենց երգարվեստի սիրահարների դատին։


Ասատրյաններից Արմանի մատուցմամբ հնչող երգի կատարումը Տիգրան Ասատրյանի տեղադրած գեղեցիկ տեսանյութի տեսքով կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: