Տիգրան Ասատրյանը նոր երգ է ներկայացրել, բաց չթողնեք․ «Մենք հաղթող ենք»

Տիգրան Ասատրյանը նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Մենք հաղթող ենք»։ Երգը, ինչպես հասկանալի է վերնագրից, հայրենասիրական է։ Այն հեղինակել է անձմաբ Տիգրան Ասատրյանը։ Նա է երգի խոսքերի հեղինակը։

Իսկ երգի երաժշտությունը հեղինակել է Մհեր Պետրոսյանը։ Երգը մատուցվում է թեմատիկ տեսահոլովակի միջոցով, որի ռեժիսորը Էրիկ Աջունյանն է։

Տիգրան Ասատրյանի այս երգը նվիրված է մեր ժամանակների հերոսին՝ հայ զինվորին։ Այն ամբողջովին հայրենասիրություն ու ոգի է։ Երգում ոտքի ելնելու և հզորանալու, հակառակորդին պատասխան տալու պատրաստակամություն է հայտնվում։

Հատկանշական է, որ Տիգրան Ասատրյանը պшտերազմի օրերին ակտիվորեն ներգրավված էր բարեգործական ծրագրերի մեջ, կազմակերպում ու մասնակցում էր օնլայն դրամահավաքներին, որոնք ուղղվում էին արցախցիների կարիքների ապահովմանը։

Հայրենասեր երգչի ներկայիս ապրումներն ամփոփված են այս նոր երգի մեջ։ Տիգրան Ասատրյանի նոր, հայրենասիրական գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!