Տիգրան Ասատրյանը գեղեցիկ ընտանեկան կադրեր է հրապարակել․ ահա թե ինչ առիթ է նրանց ընտանիքում

Տիգրան Ասատրյանը սկսել է առավել հաճախակի ընտանեկան կադրերով, իրադարձություններով կիսվել իր հարթակում՝ բազմաթիվ հետևորդների ևս հաղորդակից դարձնելով իրենց ընտանեկան գեղեցիկ առիթներին ու արարողություններին։

Նրանց ընտանիքում հերթական առիթն է։ Տիգրան Ասատրյանի ամուսնացած դստեր կրտսեր բալիկի իննամսյակն է բոլորել, որի առիթով էլ հավաքվել են բալիկի հայրական ու մայրական կողմի տատիկներն ու պապիկները։

Լուսանկարներում երևում է, որ ընտանիքի անդամները շատ ջերմ փոխհարաբերությունների մեջ են։ Իննամսական բալիկի նկատմամբ հատկապես ջերմ հարաբերություններ ունի Տիգրան պապիկը, ում հետ երեխան սիրով է նկարվում։

Տիգրան Ասատրյանը տեղադրել է նաև փոքրիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նրա դուստրն ամուսնու հետ երգում փոքրիկ աղջնակի համար։ Նրանք երկու դստրիկներ ունեն․ դստրիկները շատ նման են միմյանց։

Տիգրան Ասատրյանի տեղադրած ընտանեկան գեղեցիկ, հաճելի էմոցիաներով փոքրիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!