Բանաստեղծությունները նորովի հնչեցին փրոջեքտ Լ․Ա․-ի կատարմամբ։ Լ․Ա․ հաջողված ծրագիր է ու էսթետիկ երաժշտության ջատագովների մեջ այն եզակիներից են, որ կոնտենտը գնահատեց ու հանրայնացվեց իրենց արածը։
Սուջյանի տենորը գրավող ու ազդեցիկ է, երբ հնչում են Տերյանական, Չարենցյան, Սևակյան խոսքերը նրա ձայնով։ Այս վիդիոհոլովակում Տերյանական՝ ուրվական ենք գործն է, որը միջին ռիթմով ստեղծագործություն է դարձել։ Հոլովակը մուգ տոների մեջ, լղոզված կադրերի միջոցով արտահայտում է Տերյանական մթնոլորտն ու էությունը։
Սուջյանի արտաքինը ու ձայնը հարիր են ինտելեկտուալ երաժշտությանը, որը պակասում է լրջորեն մեր շոուբիզնեսում։ Սուջյանը ստեղծում է քնարական երանգներ, լիրիկա, որը չկա գրեթե այսօրվա երաժշտամտածողության մեջ։
Առհասարակ լիրիկան նահանջում է ու փոխարեն ավելի սառը ռիթմերն ե ակտուալ, սակայն լիրիկական երաժշտությունը անհնարին է ունկնդիր չգտնի, հատկապես երբ դա կատարվում է պրոֆեսիոնալ ու էսթետիկ, ինչպես անում է Լ․ Ա․ Փրոջեքտը ի դեմս Գոռ Սուջյանի ու երաժիշտների։