Ժաննա Բուտուլյանն այս իր հանգիստն է վայելում Թունիսում։ Պարբերաբար ծովափից լուսանկարներ է հանրայանցնում և ցույց տալիս հետևորդներին, թե ինչպես է անցկացնում սպասված հանգիստը։
Այսօր Ժաննան նոր լուսանկարներ է հանրայանցրել և կից կատարել գրառում, որտեղ պատմել է, որ թունիսցիները իրեն Շակիրային են նմանեցնում, սակայն ինչպես պարզ է դառնում դերասանուհու գրառումից, դերասանուհու քույրիկը Ժաննային առավել գեղեցիկ է համարում, քան Շակիրային։
Ժաննան մասնավորապես գրել է․ «Թունիսցիներն ինձ միաձայն անվանում են Շակիրա:
Ի դեպ ՝ նրանց սիրել եմ , հետո մանրամասն կպատմեմ… Վերջին անվանելուց մի 15 րոպե անց քրոջս խնդրեցի, որ նկարի ինձ … Ասում ա ՝ լավ էլի չէ, տեսքդ լավ չի, իրոք ոնց որ Շակիրան լինես»։
Լուսանկարների ներքո՝ մեկնաբանությունների հատվածում, հանդիպում են այնպիսի գրառումներ, որտեղ դերասանուհու հետևորդները, երկրպագուները միանշանակորեն համաձայնել են Ժաննայի քույրիկի հետ և դերասանուհուն առավել գեղեցիկ համարել և գեղեցկուհի անվանել սիրելի դերասանուհուն։