«Տեսեք ոնց են ոտքի կանգնելու վարչապետի ներս մտնելիս, էդ փողոցում էին էդպես ափեղ-ցփեղ դուրս տալիս»․ Լյովա Եղիազարյան

Այս օրերին մի շարք պատգամավորներ ցած դրեցին մանդատները։ Այս մասին տեղեկատվությունը հասարակության  մոտ անհանգստություն էր առաջ բերել։

Հայկ Թորոսյանը համացանցային իր հարթակում գրառում է  կատարել և ներկայացրել ինքնաբացարկի թեմային առնչվող իր  ուշագրավ վերլուծությունը։ Նշել է, որ մի շարք պատգամավորների կողմից ներկայացված հրաժարականները պայմանավորված է հատուկ ընթացկարգով։

Պատգամավորական մանդատից հրաժարվել է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Հայտնի է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը որոշում է կայացրել չհրաժարվել պատգամավորական մանդատներից։

Այս մասին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը գրառում է կատարել համացանցային իր հարթակում, որտեղ մասնավորապես նշել է․ ««Պատիվ ունեմ» դաշինքը որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները։Բա ի՞նչ պիտի անեին, հազիվ ձեռքները մանդատ է ընկել։

Տեսեք ոնց են ոտքի կանգնելու վարչապետի ներս մտնելիս, ոնց են նրան դիմելու՝ պարոն վարչապետ։ էդ փողոցում էին էդպես ափեղ-ցփեղ դուրս տալիս։ Խորհրդարանում դառնալու են խոնարհ հարս։  Էն մյուսը՝ նույնպես»։

Понравилась статья? Поделиться с друзьями: