Տեսեք ինչպես է Սիլվա Հակոբյանը տոնել դստեր ծննդյան օրը

Օգոստոսի վեցին Սիլվա Հակոբյանի առաջնեկի՝ շատերի կողմից արդեն իսկ սիրելի չքնաղ Միլայի մեկամյակն էր:

Երգչուհին կեսգիշերին բավականին հուզառատ խոսքերով շնորհավորել էր դստերը՝ շնորհակալ լինելով կյանքին նման շքեղ նվերի համար:

Այսօր արդեն սոցցանցային հարթակներում, երգչուհու ֆեյսբուքյան «պատմություններ» բաժնում, ինչպես նաև Միլայի անունով բացված ֆեյսբուքյան նոր էջում հանրայնացվել են գունագեղ ու շքեղաշուք լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է անցել չքնաղ գեղեցկուհու մեկամյակը:

Փոքրիկ Միլային նկարները մակագրված են «Իմ առաջին ծննդյան տարեդարձը» վերնագրով: Լուսանկարներում Սիլվայի հյուրերն են, Միլայի ծնողների քույրերն ու եղբայրները, տատիկներն ու պապիկը:

Միլան հրաշալի գլամուրային տեսք ունի:

Նա ոսկեփայլ զգեստ է հագել: Մայրիկի տեսքը ևս հրաշալի է ու շքեղ:

Առհասարակ, դեկորացիաները և ծննդյան ատրիբուտները ձևավորված են սպիտակի, ոսկեգույնի և վարդագույնի բաց երանգների մեջ:

Երգչուհին լուսանկարների հրապարակմանը զուգահեռ նաև մեկնաբանություններ է թողել, թե որ լուսանկարում ով է իրենց հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!