Ասմունքող, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանին ճանաչում և սիրում են շատերը։ Հրաչուհուն շատերն են հիշում պատանի հասակից, երբ հայրիկի հետ ասմունքում էր և ցույց տալիս իր տաղանը։
Նրանց դեպքում կարելի է ասել, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Հրաչուհին հաճախ է հայրիկի հետ մասնակցել ասմունքի երեկոների և գրավել հանդիսատեսին ու ձեռք բերել սեփական երկրպագուների բանակը։
Հազարավոր մարդիկ գնահատում են նրա տաղանդը և հիանում նրանով։ Այսօր նա հիմնականում զբաղվում է հաղորդավարությամբ և սիրում է իր աշխատանքը։
Վերջերս տեղեկություն էր տարածվել այն ամսին, որ Հրաչուհու սիրտը զբաղված է և առաջիկայում նա կամուսնանա։ Սակայն այս մասին ինքը՝ Հրաչուհին, ոչինչ չի հայտնել։ Երեկ, սակայն, հաղորդավարուհին հանրայնացրել է իր լուսնակարը, որտեղ ջերմ ժպտում է։ Լուսանկարում Հաչուհին կրում է սպիտակ շապիկ, իսկ կից գրել է․ «Երջանկությունն այսպիսի տեսք ունի»։
Նրա հետևորդները ջերմ մաղթանքներ են գրել մեկնաբանություններում և նշել, որ անսահման ուրախ են նրան տեսնել երջանիկ։