Հրանտ Թոխատյան և Լուիզա Ներսիսյան աստղային զույգին շատերն են հավանում և սիրում։ Դերասանները երկրպագուների մեծ բանակ ունեն։
Լուիզայի մասնակցությամբ ֆիլմերը մեծ դիտողականություն ունեն։ Հրանտի կերտած կերպարները նույնպես մեծ ջերմությամբ է ընդունում հանրությունը։
Նրանք տարբեր ոճերի դերասաններ են, սակայն երկուսն էլ հիանալի են կերտում իրենց դերերը։ Լուիզան նաև որպես հաղորդավար է հանդես գալիս, ինչը նույնպես հրաշալի է ստացվում նրա մոտ։
Հրանտը և Լուիզան համատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ դուստր։ Աղջնակին շատերն են ճանաչում։ Նա դեռ փոքրուց քանիցս երևացել է էկրաններին։
Այսօր դերասանների աղջիկը՝ Լիլիթը, գեղեցիկ օրիորդ ասես լինի։ Տարիներն ասես թռչում են և երբեմնի փոքրիկ աղջնակն այսօր հասուն գեղեցկուհի է։ Նա արդեն 16 տարեկան է և կարծես մայրիկի ընկերուհին լինի։ Նրա հետ հաճախում է գեղեցկության սրահ, շփվում մայրիկի ընկերուհիների հետ։
Լիլիթը դերասանուհի մայրիկի հետ հաճախ է հանդես գալիս ուղիղ եթերներում։ Մայր և դուստր երբեմն ցույց են տալիս իրենց առօրյայից հետաքրքրական դրվագներ։ Կից ներկայացնում ենք տեսանյութ։