Մկոն՝ նույն ինքը Մկրտիչ Արզումանյանը , մեր օրերի այն դերասաններից է , ում բոլոր նախագծերն ու ֆիլմերը սիրվում են այն պարզ պատճառով , որ Մկոն շատ տաղանդավոր է , անկեղծ, բարի:
Հումորը Մկոյի արյան մեջ է . Գյումրիից սերված դերասանը դեռ ուսանողական տարիներին էր ուրախացնում մարդկանց, երբ ընդգրկված էր ուրախների և հնարամիտների ակումբում: Եվ ինչպես դերասանն է հաճախ նշում ՝ ակումբն իր կյանքում ճակատագրական դեր է ունեցել.
նա բազում ընկերներ է ձեռք բերում ակումբում, բեմ բարձրանալու վախերն է հաղթահարում, մասնագիտական վերելքը հենց այդտեղ է գրանցում, քան որ ուրախ և հնարամիտ հայերի այդ խումբը Հայաստանն այդ տարիներին պատվով էր ներկայացնում տարբեր բեմերում: Այդ կազմը շատ դժվարություններ է հաղթահարել, միասին ուրախացել ու տխրել են , արդյունքում մտերմացել են և ընկերություն են անում նույնիսկ այսօր:
Հետագայում հանդիսատեսը դերասանին ավելի սիրեց Կարգին հաղորդման շրջանակներում , այնուհետև ՝ նորանոր ֆիլմեր, նախագծեր ծնունդ առան: Եվ ահա տեսանյութում ուրախների և հնարամիտների ակումբի հերթական ելույթն է , որտեղ Մկոն նմանակում է Ռոբերտ Քոչարյանին:
քոչարյանի նախընտրական ելույթը😂😄
Опубликовано TikTok Armenia Четверг, 7 мая 2020 г.