Կենդանիները բնության և մեր կյանքի անբաժան մասն են կազմում։ Կենդանիներին ընտելացնելու գործընթացին մարդը ներգրավված է եղել դեռևս անհիշելի ժամանակներից։ Եվ դա նրան լավագույնս հաջողվել է։
Կենդանին և մարդը հաճախ են միասին կենցաղ կիսում։ Այս օրերին համացանցում ակտիվորեն տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է թութակը պարում, ընդ որում՝ հայկական հնչյունների ներքո։
Տեսանյութը տարածել է օգտատեր Արկադի Ռամազյանը։ Ինչպես հասկանալի է դառնում տեսանյութից, թութակի անունը Ջոնի է, նա տղա է։ Անչափ հետաքրքրական և զվարճալի տեսանյութ է ստացվել։ Ջոնին ջանասիրաբարր պարում է, ասես ամբողջովին ներգրավված լինի պարի մեջ։
Տեսանյութում լսելի է, թե ինչպես են կողքից խրախուսում Ջոնիին՝ «ապրի իմ տղեն, ապրի», «արա՛, ոնց ա պար գալիս», «ջան, Ջոնի ջան» և այլն։
Խրախուսական նմանատիպ արտահայտություններից թութակն էլ ավելի ոգևորիչ է պարում։ Թութակի մասնակցությամբ զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը։