Տեսեք թե ինչպես է Մարիամ Մելիքյանը Թուրքիայում նշել դստեր ծննդյան օրը

Ինչպես հայտնի է դերասանուհի Մարիամ Մելիքյանը ամուսնացել է և բնակություն հաստատել Թուրքիայում։

Այս տարիների ընթացքում Մարիամն ուներ համացանցային ակտիվ գործունեություն և միայն վերջերս նա Դիանա Գրիգորյանի կողմից ստացավ առաջարկ նկարահանվելու իր հեղինակային հեռուստասերիալում, որը դերասանուհին ընդունեց։ Այսպիսով, նրան կրկին հարավորություն ընձեռվեց ներկայանալու իր հեռուստադիտողին։

Մարիամն ունի երկու դուստր։ Այս օրերին նրա կրտսեր դստեր՝ Ադելի ծննդյան օրն էր։ Մայրիկը ջանք չի խնայել այն իրական տոնի վերածելու համար։

Փոքրիկի ծննդյան լուսակարները Մարիամը հանրայնացրել է ինսթագրամյան իր հարթակում և ցույց տվել հետևորդներին, թե ինչպես են անցկացրել իրենց ընտանիքի տոնական օրը։ Մարիամ  Մելիքյանն այն դերասանուհիներից է, ով մշտապես քննարկումների ու քննադատությունների կիզակետում է։

Նրա անվան շուրջ թեժ քննարկումները հիմնականում սկսվեցին նրա ամուսնությունից հետո։ Դերասանուհուն մեղադրում էին թուրք ամուսին ընտրելու համար։ Սակայն Մարիամը բազմիցս նշել է, որ իր ամուսինը թուրք չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: