Տեսեք թե ինչպես է Բեն Ավետիսյանը շնորհավորել կնոջը իրենց ամուսնության մեկամյակի կապակցությամբ

Բեն Ավետիսյանի ամուսնությունն անցյալ տարի մեծ իրադարձություն դարձավ նրա երկրպագուների համար։ Նրանք անդադար քննարկում էին դերասանի հարսանիքը, տարածում լուսանկարները և հիանում  գեղեցիկ զույգով։ Բենի կինը հայտնի դիմահարդար Դիանա Տոնոյանն է։


Դիանան և Բենը համացանցում ակիվ են և հաճախ են լուսանկարներ հանրայնացնում և սիրով կիսվում իրենց կյանքում տեղ գտած գեղեցիկ իրադարձություններով։

Վերջերս էլ տևական ժամանակաշրջան զույգն առանձին էր, քանի որ Բենը գտնվում էր Ամերիկայում, իսկ կինը՝ Դիանան, Հայաստանում։ Օրերս Դիանան մեկնել է ԱՄՆ և վերջապես հանդիպել ամուսնուն։

Այդ առիթով դերասանը կնոջ հետ լուսանկար էր հանրայնացրել, որը մակագրել էր․ «Էկավ հասավ ինձ»։ Իսկ այսօր Բենն արդեն հրապարակում է կատարել իրրենց ամուսնության օրվա կապակցությամբ։ Դերասանը գրել է․ «Այսօր լրանում է մեր ամուսնության 1 ամյակը։

Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ կողքիս, ցանկանում եմ մեզ ևս հարյուր երջանիկ տարիներ, թող մեր ընտանիքում լինի սեր, հարգանք և երջանկություն … Սիրում եմ քեզ պուճուրս»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!