Տեսեք, թե ինչպես են փախուստի դիմում ադրբեջանցի հրշեջները, որոնք եկել էին իբրև օգնելու եղբայրական Թուրքիային․ տեսանյութ

Ինչպես արդեն հայտնի է Թուրքիայում մեծածավալ անտառային հրդեհներ են, որոնք արդեն վեց օր է, ինչ երկիրը ծխի ու կրակի մեջ են պահում։ Թուրքիան շարունակում է պայքարել օր օրի մոլոգնող կրակի դեմ։

Պաշտոնապես հայտնել են չորս զոհերի մասին, իսկ վիրավորները հասնում են մի քանի հարյուրի։ Հրդեհների օջախները հարյուրից ավելի են։ Հրշեջները կարողացել են մեկուսացնել յոթանասունից ավելի օջախներ, սակայն մարել չի հաջողվել։

Թուրքիայում քաոսը շարունակվում է և այն իր գագաթնակետին հասավ, երբ սկսեցին տարածվել «Կրակի երեխաներ» կազմակերպության սենսացիոն հայտարարությունը, ըստ որի՝ հրդեհների հեղինակը և պատասխանատուն հենց իրենք են։

Հայտարարության մեջ ասվում է․ «Ժամանակն է ծնկի բերել թուրքական ռեժիմը կրակի միջոցով, քանի դեռ նա չի սովորել հասկանալ այլ լեզու»։

Երկրի նախագահ Էրդողանը սուր հայտարարություններով է հանդես եկել և նշել, որ մեղավորները կրելու են իրենց պատիժն ամենադաժան ձևով։

Նախօրեին Թուրքիային օգնելու նպատակով Ադրբեջանից ժամանել  է հինգ հարյուր հրշեջներից բաղկացած ջոկատ, որը, սակայն, չկարողանալով պայքարել կրակների դեմ՝ դիմել է փախուստի։ Այդ մասին պատմող տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: