Հաճախադեպ են այն դեպքերը, երբ կենդանիները փրկում են մարդու կյանքը։ Դեպքը, որը ցանկանում ենք ներկայացնել ճիշտ հակառակն է․ այստեղ կենդանուն փրկում է մարդը։
Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ շնիկը հայտնվել է գետի մեջ։ Այս պատմությունն անչափ ուսուցողական և դաստիարակչական է։ Հայտնի չէ, թե այդ շունն ինչպես է հայտնվել այնտեղ։ Գետի ափը բավականին վերև է գտնվում։
Մի խումբ երիտասարդներ, ովքեր ուղղակի անցնում էին այդ տարածքով, նկատել են շնիկին։ Նրանցից մեկը անմիջապես որոշել է օգնել կենդանուն։ Եվ առանց երկար մտածելու անմիջապես իջել է գետի մեջ։
Գետի հոսանքը ուժեղ է ։ Երբ տղան արդեն գետում էր, հասկանում է, որ հեշտ չէ, գրեթե անհնար է լինելու կենդանուն այդտեղից դուրս բերել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդները ելքը գտնում։
Միմյանց հետ միացնելով ձեռքերը՝ կարողանում են շղթա կազմել և վերջապես դուրս բերել շնիկին և փրկել կենդանու կյանքը։ Ուշագրավ տեսանյութը դիտեք վարը։