Տեսեք՝ որքան նման են Արմենչիկի երեխաները նրան․ երգիչը գեղեցիկ լուսանկար է հրապարակել

Երգիչ Արմենչիկը ինսթագրամյան իր օգտահաշվում ակտիվ է։ Նա հանրայնացնում է տարաբնույթ լուսանկարներ և տեսանյութեր ընտանիքի անդամների մասնակցությամբ, հանգստից, ինչպես նաև աշխատանքային բնույթի։

Սիրված երգիչը արդեն երկար տարիներ է ինչ բնակվում է Ամերիկայում և իր աշխատանքային  գործունեությունը ծավալում է այնտեղ, սակայն նրա երգերը մնում են հայկական։ Եվ դատելով երգչի հանրայնացված լուսանկարներից՝ նրա ընտանիքում նույնպես տիրում է հայկականությունը։ Վերջերս հայտնի դարձավ, որ երգչի ընտանիքը սպասում է երրորդ բալիկին։

Այսօր Արմենչիկը սոցհարթակում մի լուսանկարով է կիսվել, որտեղ ինքն իր երկու երեխաների հետ է՝ տղայի և աղջկա։

Անմիջապես նկատելի է, որ երկու երեխաներն էլ անչափ նման են հայրիկին։ Մեկնաբանություններում երգչի երկրպագուները նույնպես նմանություն են գտել և արտահայտել իրենց կարծիքը գեղեցիկ գրառումների տեսքով։

Ավելի վաղ Արմենչիկը հանրայնացրել էր լուսանկար, որտեղ ինքը Հարութ Բալյանի, Թաթա Սիմոնյանի և Արման Հովհաննիսյանի հետ է։ Լուսանկարը երգիչը մակագրել է ՝ «Իմ ընկերները»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!