Օգոստոսի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Թղթե երազանք» սերիալի փակ դիտումը։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Գարի Զաքարյանը, սցենարի հեղինակը՝ Անի Մաղաքյանն է։ 24 մասից բաղկացած հեռուստասերիալը երազանքներին տրվող, բայց նպատակից չշեղվող տղայի պատմությունն է։ Նա չի դադարում երազել և հավատալ իր երազանքին՝ չնայած որ շատերը միայն ծիծաղում են նրա վրա։
Ացենարի հեղինակ Անի Մաղաքյանի խոսքով՝ սերիալի առաջին 7 մասը հավասարազոր է 1 ժամանոց գեղարվեստական ֆիլմի ժամանակի։ Նրա խոսքով՝ գաղափարի շուրջ աշխատել են 3 ամիս, իսկ սցենարը գրվել է 7 ամսում։
Գլխավոր հերոսը գյումրեցի տղան է, որը ստիպված է պայքար մղել սովորելու համար։ Տղան արդար է դատում, փորձում է ոչ ոքի չվնասել, նա երազկոտ է և բարի։ Բացի տխրությունից և թախծից, սերիալում զետեղվել են նաև գյումրվա կոլորիտը և իհարկե հումորը։
Գլխավոր դերերում են Մանվել Լոռեցյանը, Աննա Հակոբյանը, Դավիթ Հակոբյանը, Անի Պետրոսյանը և այլք։
Ի դեպ, դերասանուհի Անի Պետրոսյանն Facebook-յան էջում հրապարակում է կատարել։
«Անսպասելի զգացողություններ եմ ունեցել երեկ․․․ Շնորհակալ եմ բոլոր լավ խոսքերի համար»,-գրել է դերասանուհին։