Հանրահայտ երգիչներից Արտաշ Ասատրյանն ունի մեծ ու գեղեցիկ ընտանիք։ Նրա երեխաներն արդեն բավականաին մեծ են, և երգիչն արդեն բախտ ունի ամուսնացնելու ու դստերը՝ Սյուզիին։
Երեկ տեղի է ունեցել երգչի դստեր նշանադրության արարողությունը։ Սյուզին նշանվել է Մարտունի հետ։ Նշանադրության արարողություն շատ շքեղ ու ճոխ է կազմակերպված եղել։
Ներկա են եղել ժամանակակից բազմաթիվ հանրահայտ դեմքեր։ Բավականին ակտիվ է եղել հարսանցուի հայրը՝ Արտաշը։
Նա նախ ըստ ավանդական կարգի կոնյակ է հյուրասիրել փեսացուին ու նրա ծնողներին, ապա Արկադի Դումիկյանի երգի հնչյունների ներքո պարել է սիրելի դստեր՝ Սյուզիիի հետ։ Երեկոն վարել է Գրիշա Աղախանյանը։
Ներկաների մեջ են եղել նաև Ռազմիկ Ամյանը, Սարո Թովմասյանը և այլ հանրահայտ դեմքեր։ Մարտունը Սյուզիին շքեղ ու նրբաճաշակ մատանի է նվիրել։ Հանրային հարթակներում հասանելի կադրերից հասկանալի է, որ երեկոն շատ ջերմ և ուրախ միջավայրում է անցել։