Տեղացել է թենիսի գնդակի մեծության կարկուտ․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Գագիկ Սուրենյանը մեծ ուշադրությամբ հետևում է ոչ միայն մեր տարածաշրջանային եղանակային դրսևորումների ուշագրավ ու արտասովոր դրսևորումներին, այլ նաև ամբողջ աշխարհի։ Նա պարբերաբար ներկայացնում է իրեն հանդիպած անոմալ երեևույթները տարբեր տարածաշրջաններից։

Հայտնի օդերևութաբանն այս անգամ հրապարակել է մեծ կարկուտի լուսանկարներ։ Լուսանկարներում կարկուտի հատիկները թենիսի գնդակի չափերի են հասնում։

Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ նման մեծ չափի կարկուտ տեղացել է այսօր Իտալիայի Պարմա քաղաքում։

Նշենք, որ օդեևութաբանը կանխատեսել է, որ առաջիկա օրերին հնարավոր են ոչ միայն անձրևային տեղումներ, այլ նաև կարկտային տեղումներ։ Հատկապես կարկուտի հանդեպ գյուղացիները խիստ զգայուն են, քանի որ դրա պատճառով հողին է հավասարվում իրենց ամիսների աշխատանքն ու փոշիացնում է ներդրված մեծ գումարները։

Նշենք, որ Պարմա քաղաքում տեղացած այս կարկուտը լուրջ վնասներ է հասցրել բնակչությանը, վնասի չափերը ճշգրտման փուլում են դեռևս գտնվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: