Օրերս Սուպեր Սաքոն հարցազրույցի է հրավիրված եղել, որտեղ անկեղծորեն զրույց է ունեցել և խոսել մի շարք թեմաների վերաբերյալ։
Ուշագրավ է եղել զրույցի այ հատվածը, երբ հայ ռեփերն անդրադարձել է ռաբիս երաժշտության ծագմանը և, իհարկե, այն մեղադրանքներին, որ երգերում շատ կա մուղամ։ Նա այն կապել է Կոմիտասի հետ և իր խոսքում նշել, որ մուղամը հայկական է, ոչ թե միայն հարևան երկրներինը։
Հարցազրույցի այդ հատված շատ է զայրացրել դերասան Դավիթ Աֆրիկյանին։ Նա իր սոցհարթակում հանրայնացրել է ռեփերի հարցազրույցի այդ հատվածը և կից գրառման մեջ ռեփերին անվանել տգետ ու անմշակույթ։
Դերասանը զարմացել է, թե ինչպես կարող է հանրային մարդը՝ այն էլ երգարվեստի ներկայացուցիչ, նման արտահայտություն կատարել։
Սուպեր Սաքոյի հարցազրույցի այդ հատվածի և Դավիթ Աֆրիկյանը գրառման ողջ մանրամասներն առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում և հայտնել ձեր կարծիքն այդ մասին։