Տարրական անգրագիտությու՞ն,թե պատմական փաստերը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ…

Ներկաներից երևի ոչ մեկի մտքով չէր անցնում,որ անկախ իր կամքից,ականատես է լինելու երկրների ղեկավարների մեղադրական «հարց ու պատասխանի»,ավելի կոնկրետ՝ Փաշինյան-Ալիև բանավոր հակամարտության:Ավելին.Ալիևն ինքն էլ չէր սպասում նման կոշտ հակահարվածի և նպատակային,ոչ միջնորդավորված,ուղիղ պատասխանի:Որքան էլ հասկանում է,որ այժմ գործ ունի Հայաստանի՝ նախկիններից էականորեն տարբերվող,նոր ղեկավարի հետ,այնուամենայնիվ անակնկալի եկավ և այսուհետ պատմական փաստերը խեղաթյուրելուց առաջ մի քանի անգամ ավել կմտածի:

Իր ելույթում Ալիևը Հայաստանին մեղադրեց ֆաշիզմը պաշտպանելու և «ֆաշիստին» հերոսացնելու մեջ՝ ի դեմս Գ. Նժդեհի:Հատկանշական է,որ այս մասին խոսում է Ռամիլ Սաֆարովներին սեփական երկրում հերոսացրած նախագահը.ով գիտի առաջնորդվել է «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով:Ակնհայտ է,որ իր անհեթեթ և երկրի ղեկավարին անհարիր ելույթով ենթատեքստում փորձել է խարխլել հայ-ռուսական դարավոր բարեկամության հիմքերը.թե իբր տեսեք՝ Նժդեհը կռվել է խորհրդային իշխանության,ռուս ժողովրդի դեմ:Բայց թե ինքն աղվեսն է,մենք՝ պոչը…Վարչապետի պատասխանը հնչեց տեղում՝ կետ առ կետ,բառ առ բառ…
Նախ նշեց,որ Գ.Նժդեհը 1918թ.-ի հայ-թուրքական պատերազմի ժամանակ կռվել է Թուրքիայի դեմ՝ ռուսների հետ միասին:Ապա հավելեց,որ, Ադրբեջանի նախագահի խոսքից դատելով,Հիտլերը ֆաշիստական Գերմանիայի պատմության մեջ երկրորդական դեր է ունեցել,իսկ ֆաշիզմն իրականում ղեկավարել է Գ.Նժդեհը:Վարչապետն Ալիևի խոսքերը որակեց որպես անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի,ԱՊՀ երկրների ղեկավարների և այդ երկրների ժողովուրդների նկատմամբ:Անդրադառնալով Նժդեհի՝ խորհրդային բանտում մահանալու հանգամանքին, նշեց,որ 1937-1950-ական թթ.-ին շատ հասարակական-քաղաքական գործիչներ են մահացել բանտում, և ըստ այդմ նրանց ետմահու որակել որպես հակառուսական գործիչներ մեղմ ասած գրագետ չէ:Վերջում, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և ներողություն խնդրելով Ադրբեջանի նախագահի կողմից ստեղծված լարվածության համար, եզրափակեց իր խոսքը:

Ի դեպ ըստ գերակշռող կարծիքների Ալիևը ստացավ համարժեք պատասխան.թույլ տվեք չհամաձայնել:Ալիևը ստացավ սեփական ելույթը մի քանի անգամ գերազանցող ավելի փաստարկված,հավասարակշռված և քաղաքական իմաստով ավելի հուժկու և որակյալ պատասխան:
Խաղաղություն մեզ և մեր հայրենիքին:

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!