Մգեր Արմենիա արտիստին ճանաչում են գրեթե բոլորը։ Երգիչը չհեռանալով երգարվեստից՝ մոտք գործեց քաղաքականություն։
Նա կուսակցություն է հիմնել և տեսակետները հայտնելիս՝ իր ելույթներում կարելի էր մշտապես լսել հակաիշխանական մոտեցումներ։
Օրերս երգիչը հարցազրույց է ունեցել, որի ընթացքում խոսել է քաղաքական իր հայացքների մասին և անակնկալ կերպով հայտարարել է, որ ինքը հաշվի է նստում ժողովրդական կարծիքի հետ։ «Ազգի ձայն» կուսակցության նախագահ Մգերը հայտարարել է՝ առաջիկայում մանակցելու են ՏԻՄ ընտրություններին։
Նշում է՝ այս պահին քաղաքական գործունեության մեջ են և զբաղվում են կուսակցաշինությամբ։ Ի զարմանս շատերի՝ Մգեր Արմենիան հայտարարել է, որ ընտրությունները լեգիտիմ էին և չի կարելի հաշվի չառնել ժողովրդին։
Նշել է՝ ժամանակին քննադատել է իշխանություններին և հավելել, որ բազմաթիվ բացահայտումներ և վերլուծություններ է կատարել, որի արդյունքում հասկացել է, որ վարչապետը դավաճան չէ։ Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։