«Տարածեք, խնդրում եմ օգնեք գտնեմ աղջիկներին․ ինձ ջուր են տվել և ուղեկցել, բայց այդ ընթացքում իմ գրպանում աղջիկներից մեկը դրել էր 5.000 դրամ, մյուսը` 10.000դրամ»

Աշխեն Սարգսյանը գրում է․ «Խնդրում եմ օգնեք գտնեմ աղջիկներին, փոխանցեք, որ տուժածը փնտրում է ձեզ: Օրեր առաջ հասարակական տրանսպորտում պայուսակիցս գողացել են դրամապանակս, որի մեջ ամբողջ աշխատավարձս էր, բայց դրանով զբաղվում են համապատասխան մարդիկ, խնդրում եմ հարցեր չտալ։

Այս պատմությունն ունի դրական կողմ ու ես խնդրում եմ ֆբ ընկերներիս որ օգնեն ինձ։ Գայի արձանի կանգառում ինձ հետ իջել են երկու ընկերուհիներ, ովքեր ինձ ջուր են տվել և ուղեկցել, բայց այդ ընթացքում իմ գրպանում աղջիկներից մեկը դրել էր 5.000 դրամ, մյուսը` 10.000դրամ։

Խնդրում եմ, եթե լսել եք նմանատիպ պատմություն կամ ընկերներիցս մեկը եղել է ավտոբուսի մեջ ու ճանաչում է աղջիկներին, ինձ կոնտակտ տվեք, անպայման ուզում եմ գտնել աղջիկներին և շնորհակալությունս հայտնել ինձ լրիվ անծանոթ, բայց մարդկային վեհ հատկանիշների տեր մարդկանց։

Խնդրում եմ տարածեք գրառումս, որ օգնեք գտնենք բարի մարդկանց ու ասենք Շնորհակալություն»,- իր գրառումը եզրափակում է Աշխեն Սարգսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: