Տավուշի բարգավաճման հետ կապված, ուշագրավ միտք է արտահայտել Հ․ Չոբանյանը։ Նա խորապես մտահոգված է, որ սահմամերձ բնակավայրերը հիշվում են լոկ այնժամ, երբ հակառակորդ կրակ է բացում այս ուղղությամբ:
Ըստ մարզպետի, այս համայնքներն ունեն ռազմավարական նշանակություն, սակայն միառժամանակ լեցուն են խնդիներն ու հոգսերը։ Տասնամյակներ շարունակ ասֆլատապատ ճանապարհները բացակայել են, խնդիրներ կան ջրամատակարարման և ոռոգման հարցերում։
Խիստ անհրաժեշտություն կա ներդրումների՝ ներդրումների, ոչ որպես օգնություն, այլ որպես զարգացման երաշխիք։ Եվ, իսկապես այս բնակավայրերում, մարդիկ դեռևս ապրում, են արարում են։ Հարկավոր է, որպեսզի բազմաթիվ ներդրումների և գործողությունների արդյունքում վերափոխել մթնոլորտը։ Մշակվող հողեր, բնակվող շենքեր, էսթետիկ միջավայ, մարզի բնության նման իդեալական՝ այպիսին է մարզպետի երազանքի Տավուշը։
Նա վստահ է, որ դրան կհասնեն մշակույթի և կրթության շնորհիվ, չէ՞ որ, մեր դարաշրջանում, առանց դրա չկա ոչ մի զարգացում։ Դրա շնորհիվ բնակիչը չի լքի իր օրրանը։ հակառակորդն էլ թող չմտածի լքված տեղեր են, այլ տեսնի եռանդուն գյուղեր ու քաղաքներ։