«Տասնվեց գարուն արդեն մեզ հետ չես․․․»․ Տիգրան Ասատրյանը հրապարակել է հոր՝ Արամ Ասատրյանի արխիվային լուսանկարները

Տիգրան Ասատրյանը հանրայնացրել է հոր՝ Արամ Ասատրյանի արխիվային լուսանկարները և կարոտով հշել հորը։

Կից գրառման մեջ հորը կորցրած որդին գրում է․ «Հայր իմ սիրելի՛, տասնվեց գարուն արդեն մեզ հետ չես։ Ակնթարթի պես անցան տարիները, թողեցիր քաղցր ձայնդ, երգերդ դու մեզ։ Ամեն մի խնջույք չի լինում առանց քեզ․․․»։

Տասնվեց տարի առաջ գուսան Արամ Ասատրյանի անժամանակ մահը մեծ իրարանցում առաջ բերեց հանրության մոտ։ Առ այսօր էլ շարունակ քննարկում և առեղծվածային են համարում երգչի մահը։

Արամ Ասատրյանի որդիները, դուստրը, որոնք ամուսանացել են և ունեն երեխաներ, բոլորը բնակվում են Ամերիկայում և կյանքում իրենց քայլերն ուղղում Արամ Ասատրյանի հիշատակը վառ պահելուն։ Ընտանիքում հոր տաղանդը ժառանգել են նաև որդիները, թոռները։

Նրանք իրենց երգերում հաճախ են հիշում հայրիկին, պապիկին։ Թոռնիկներից մեկն էլ կրում է հենց Արամ Ասատրյան անուն ազգանունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!