Տասներեք տարի միասին․ Արամ MP3-ին կնոջ հետ գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել

Սիրված երգիչ, դերասան, հումորիստ և երգահան Արամ MP3-ին սոցիալական իր հարթակում գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ պատկերված է կնոջ հետ։ Այսօր զույգը տոնում է ամուսնության 13-րդ տարելիցը։

Այս ողջ տարիների ընթացքում ընտանիքը օրինակել է եղել։ Նրանք ունեն երկու երեխա։ Արամը սոհարթակում ակտիվ է։ Նա հաճախ է ընտանեկան լուսանկարներ հանրայնացնում և կիսվում իր հետևորդների հետ ընտանեկան ջերմ դրվագներով։

Արամը շատերի կողմից է սիրված։ Նրա մասնակցությամբ յուրաքանչյուր նախագիծ հանրության կողմից ուրախությամբ է ընդունվում։

Արամն իր գործունեությունը սկսել է «32 ատամ» հումորային նախագծից, այնուհետև մասնակցություն ունեցել «Երկու աստղ» երաժշտական նախագծում, որտեղ էլ հեռուստադիտողը առավել խորը բացահայտեց երիտասարդի ձայնային հրաշալի կարողությունները և սկսվեց ընկալվել ոչ միայն հումորիստ-դերասան, այլ նաև երգիչ։

Արամ MP3-ին Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլի մրցույթում և հրաշալի ելույթ ունեցել՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։ Արամին և իր կնոջը հարատև երջանկություն և սեր ենք  մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!