«Տասը տարի առաջ․․․ 8 տարեկան չարաճճի աչքերով մի աղջնակ ձեռքս պինդ բռնեց ու ասեց՝ մամա․․․»․ Անահիտ Կիրակոսյան

Անահիտ Կիրակոսյանը կեսգիշերն անց լուսանկարներ է հանրայնացրել դստեր հետ և հուզիչ գրառմամբ հանդես եկել, որտեղ պատմել է դստեր մասին։

Այսօր նրա ծննդյան օրն է, որը մայրիկի համար  առիթ է հանդիսացել ևս մեկ անգամ ջերմ բարեմաղթանքներով հանդես գալ։ Դերասանուհին գրառման մեջ նաև պատմել է դստեր և իր առաջին հանդիպման մասին։

Անահիտը մասնավորապես գրել է․ «Տասը տարի առաջ 8 տարեկան չարաճճի աչքերով մի աղջնակ ձեռքս պինդ բռնեց ու ասեց՝ մամա։ Քայլեցինք միասին․ քարքարոտ էր ճանապարհը, բարդություններով, վերելքներով, վայրէջքներով, հաջողություններով ու անհաջողություններով։

Բայց անցանք ու հասանք կարևոր մի հատվածի։ 18տարեկան փոքրիկ Անուլիկս արդեն չափահաս է,  որ ճիշտն ասեմ, հավատս չի գալիս։

24։00-ից սկսած անդադար լացում եմ հուզմունքից ու էն զգացողությունից, թե ոնց են թռնում տարիները։ Ճախրիր ՛, գնա ՛, քայլերդ միշտ առաջ, արդեն չափահաս ու հասուն իմ աղջիկ, իմ Անուլիկ։ Ծնունդդ շնորհավոր․․․ ՄԱՄԱ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: