«Տաշիր պիցցան ցուպիկային թունավորումից հետո փորձում է հիմա էլ էխինակոկով հիվանդացնել»․ Անահիտ Մուտաֆյանն ահազանգում է

Անահիտ Մուտաֆյանն ահազանգող գրառմամբ է հանդես եկել։ Նա նշում է, որ Տաշիր պիցցա սննդի կետում աղցանի մեջ մազ է նկատել, իսկ երբ ցանկացել է այդ մասին հայտնել տնօրինությանը, պարզվել է համապատասխան աշխատակիցը տեղում չի եղել և հարցի շուրջ պարզաբանում ցանկացել է տալ մատուցողուհին։

Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Տաշիր պիցցան ցուպիկային թունավորումից հետո փորձում է հիմա էլ հաճախորդներին էխինակոկով հիվանդացնել։

Հետաքրքիրն այն է, որ այս տարօրինակ մազի հայտնաբերումից հետո, երբ փորձեցի գտնել հաստատության մենեջերին կամ այլ ղեկավար անձի, պարզվեց, որ ոչ ոք տեղում չէ։

Այսինքն ներկա պահին Տիգրան Մեծի Տաշիր պիցցան մատնված է ինքնահոսի և միակ կոմպետենտ մարդը, դա մի մատուցողուհի էր, ով փորձեց արդարացումներ գտնել աղցանում հայտնված մազի, ուրիշ սեղան տարված պատվերը ինձ մոտեցնելու ու առհասարակ սարսափելի սպասարկման վերաբերյալ։

Տաշիր պիցցա, ժամանակն է, որ կա՛մ փակվեք, կա՛մ փորձեք առաջվա նման հարգել հաճախորդներին»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!